Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ռազմական օդանավերը թռիչքներ են կատարել շփման գծի մոտ


Այսօր ցերեկը Ադրբեջանի ռազմաօդային ուժերի օդանավերը թռիչքներ են կատարել հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծի մոտակայքում, հաղորդում է 1news.az-ը:

Ադրբեջանական ինտերնետային պարբերականի թղթակցի վկայությամբ` թռիչքները տեղի են ունեցել Աղդամի եւ Բարդայի շրջաններում, որտեղ այսօր իրականացված դիտարկման ընթացքում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հատել են շփման գիծը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG