Մատչելիության հղումներ

logo-print

Արգենտինայում ջրհեղեղի հետեւանքով շուրջ հինգ տասնյակ մարդ է զոհվել


Արգենտինա - Ջրհեղեղը Լա Պլատա նահանգում, 3-ը ապրիլի, 2013թ.

Արգենտինա - Ջրհեղեղը Լա Պլատա նահանգում, 3-ը ապրիլի, 2013թ.

Արգենտինայում ջրհեղեղի հետեւանքով ավելի քան հինգ տասնյակ մարդ է զոհվել:

Կառավարությունը երկրում եռօրյա սուգ է հայտարարել:

Վերջին տվյալներով` տարերային աղետի հետեւանքով Լա Պլատա նահանգում զոհվել է 48, Բուենոս Այրես նահանգում` 6 մարդ, անօթեւան են մնացել հազարավոր մարդիկ:

Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները այցելել է ջրհեղեղից առավել տուժած Տոլոսա բնակավայր: Նա հավաստիացրել է, որ խստացվելու են անվտանգության միջոցառումները, որպեսզի թույլ չտրվի դիակապտություն:

BBC-ի տեղեկություններով` Արգենտինայի նախագահի մայրը եւս ջրհեղեղի պատճառով տարհանված բնակիչների թվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG