Մատչելիության հղումներ

NDI-ն դատապարտում է ադրբեջանական մամուլի հրապարակումները


Ազգային ժողովրդավարության ինստիտուտի լոգոն

Ազգային ժողովրդավարության ինստիտուտի լոգոն

«Ազգային դեմոկրատական ինստիտուտ» (National Democratic Institute - NDI) անվամբ ամերիկյան հասարակական կազմակերպությունը դատապարտել է իր գործունեության մասին ադրբեջանական պարբերականներում հրապարակված հաղորդագրությունները։

Կազմակերպության տնօրեն Քենեթ Ուոլաքը երեկ տարածել է հայտարարություն, որով «պրոպագանդա եւ բացարձակապես անհիմն զրպարտություն» է որակել այդ հոդվածները։ «Կեղծ պնդումների անվերջանալի հրապարակումը դրանք ճշմարիտ չի դարձնում», - հայտարարել է Ուոլաքը։

Ադրբեջանական մամուլում լույս են տեսել հոդվածներ, որոնց համաձայն` Ազգային դեմոկրատական ինստիտուտը միջամտում է Ադրբեջանի ներքին գործերին, խախտում է արտասահմանյան կազմակերպությունների աշխատանքի մասին օրենքները եւ ոչ թափանցիկ ֆինանսական քաղաքականություն է իրականացնում։

Ազգային դեմոկրատական ինստիտուտը, մինչդեռ, հայտարարում է, որ քաղաքացիական կազմակերպություններին, երիտասարդական խմբավորումներին եւ դեմոկրատական կառույցներին աջակցություն ցուցաբերելիս չի խախտում Ադրբեջանի օրենքները։

Ազգային դեմոկրատական ինստիտուտը 1995 թվականից է աշխատում Ադրբեջանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG