Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինայի ընդդիմությունը շարունակում է խափանել Ռադայի աշխատանքը


Ուկրաինա - Ընդդիմադիր պատգամավորները արգելափակել են Գերագույն ռադայի նախագահությունը, արխիվ

Ուկրաինա - Ընդդիմադիր պատգամավորները արգելափակել են Գերագույն ռադայի նախագահությունը, արխիվ

Ուկրաինայի Գերագույն ռադայում մեծամասնություն կազմող Ռեգիոնների կուսակցությունը կոմունիստների խմբակցության հետ միասին նիստ է գումարել։ Այն անցկացվում է ոչ թե նիստերի դահլիճում, այլ խորհրդարանին պատկանող հարեւան շենքի սրահում։

Նիստին ընդդիմությունը չի մասնակցում։

Ռեգիոնների կուսակցությունը եւ դրան սատարող կոմունիստներն այդ քայլին են դիմել, քանի որ ընդդիմությունը հերթական անգամ արգելափակել է Գերագույն ռադայի ամբիոնը։

Ընդդիմությունն այդ մարտավարությունն է կիրառում արդեն մի քանի ամիս ամիս եւ գործնականում խափանում է խորհրդարանի աշխատանքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG