Մատչելիության հղումներ

Փհենյանը զգուշացնում է Վաշինգտոնին


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Յոնգ Ունը խորհրդակցություն է անցկացնում բարձրաստիճան զինվորականների հետ, մարտ, 2013թ.
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Յոնգ Ունը խորհրդակցություն է անցկացնում բարձրաստիճան զինվորականների հետ, մարտ, 2013թ.
Հյուսիսային Կորեան զգուշացրել է Միացյալ Նահանգներին, թե իր զինված ուժերը թույլտվություն են ստացել «անողոք հարձակում» գործել, հնարավոր է` միջուկային զենքի ընդգրկմամբ:

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ` նման հայտարարությամբ այսօր առավոտյան հանդես է եկել Հյուսիսային Կորեայի բանակի խոսնակը, որի անունը չի հրապարակվում:

Կորեական կենտրոնական լրատվական գործակալության հրապարակած հայտարարությունում ասված է նաեւ, թե Հյուսիսային Կորեայի զորքերը լիազորված են Միացյալ Նահանգների «ագրեսիան» դիմագրավել «հզոր, գործնական ռազմական հակագործողություններով»:

Այս նախազգուշացումը հաջորդել է Պենտագոնի հայտարարությանը, ըստ որի, Միացյալ Նահանգները հակաօդային պաշտպանության համակարգ է տեղակայելու խաղաղօվկիանոսյան Գուամ կղզում` ամրապնդելու համար իր պաշտպանական կարողությունները տարածաշրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG