Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանն այցելեց Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզեր


Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցը Սեւան
please wait

No media source currently available

0:00 0:20:46 0:00

Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցը Սեվան

Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր այցելեց Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր։

Ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր գործիչը եղավ Աբովյան, Նոր Հաճն, Չարենցավան, Մարտունի, Սեւան համայնքներում։

Իր հետ հանդիպող քաղաքացիներին Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց ապրիլի 9-ին ներկա գտնվել Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունենալիք՝ իր որակմամբ՝ Նոր Հայաստանի երդմնակալության արարողությանը:

Եթե որեւէ մեկը փորձի խոչընդոտել, նկարեք այդ մարդկանց դեմքերն ու տեղեկացրեք «Ժառանգություն» կուսակցությանը, հայտարարեց Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցը Մարտունի
please wait

No media source currently available

0:00 0:21:40 0:00
Սեւանում Հովհաննիսյանի ելույթից հետո նրան մի երիտասարդ մոտեցավ ու հարցրեց, թե Րաֆֆի Հովհաննիսյանի «վարքագիծը»՝ ծո՞մ էր, թե՞ հացադուլ, եւ ի՞նչը ստիպեց նրանց հրաժարվել իր մտքերից եւ հրաժարվել հացադուլից։

«Ես չհրաժարվեցի մտքերից, ես երբեւէ հայ ժողովրդի պայքարը մինչեւ հաղթանակ չեմ կապել իմ հաց չուտելու հետ։ Ես ասել եմ, որ ապրիլի 9-ին մենք ունենալու ենք Նոր Հայաստան եւ այս հանգրվանը մենք տանելու ենք ի կատար», - երիտասարդի հարցին ի պատասխան ասաց Հովհաննիսյանը, - «Դա ստադուլ էր, կեղծադուլ էր եւ վերջին ավագ շաբաթը ծոմ էր, որ Հայաստանը լինի հանրապետություն, եւ ոչ երբեք կուսակցապետություն»։

Գեղարքունիքից Հովհաննիսյանն ուղեւորվեց դեպի Տավուշի մարզ` շարունակելու իր մարզային հանդիպումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG