Մատչելիության հղումներ

Azerspace-1-ի կառավարումը փոխանցվեց ադրբեջանցի մասնագետներին


Ադրբեջանի առաջին արբանյակը արձակվում է ուղեծիր, 8-ը փետրվարի, 2013թ.

Ադրբեջանի առաջին արբանյակը արձակվում է ուղեծիր, 8-ը փետրվարի, 2013թ.

Ադրբեջանի Azerspace-1 հեռահաղորդակցության արբանյակը փորձնական բոլոր գործընթացների հաջող ավարտից հետո արտադրողի` ամերիկյան Orbital Science ընկերության կողմից երեկվանից փոխանցվել է ադրբեջանական Azerkosmos ընկերությանը:

Contact.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` արբանյակը, ըստ փորձագետների, լիովին պատրաստ է կոմերցիոն շահագործման:

Ներկայումս Azerkosmos-ի մասնագետները արբանյակը կառավարում են հիմնական Կառավարման կենտրոնից, սարքին կարելի է հետեւել նաեւ Նախիջեւանում գտնվող պահեստային կառավարման կենտրոնից:

Ադրբեջանի առաջին արբանյակը գործարկվեց մոտ երկու ամիս առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG