Մատչելիության հղումներ

«Արմավիա»-ի սնանկացմամբ առաջացած բացերը շուկայում լրացվում են


Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը, արխիվ
Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը, արխիվ
«Խիստ մտահոգված լինելով «Արմավիա» ավիաընկերության շուրջ ստեղծված իրավիճակից, չնայած մյուս շահագրգիռ կողմերի պես կրած կորուստներին, հայտնում ենք, որ մեր ընկերությունը շարունակում է ակտիվորեն աշխատել մյուս գործող ավիաընկերությունների հետ շուկայում առաջացած հնարավոր բացերը լրացնելու համար», - այսօր հայտարարել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը:

Ընկերությունը տեղեկացնում է, մասնավորապես, որ հետեւյալ ավիաընկերությունների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ չվերթների ավելացման վերաբերյալ.

«Ավստրիական ավիաուղիներ»-ը կսկսի իրականացնել շաբաթական 7 չվերթ, «Չեխական ավիաուղիներ»-ը` 7 չվերթ, «Ալիտալիա»-ն` 3 չվերթ:

Հունիսի սկզբից չվերթերը կվերսկսի նաեւ լեհական ԼՈՏ ավիաընկերությունը` շաբաթական իրականացնելով 5 չվերթ:

«Քննարկումներ են տարվում նաեւ այլ ավիաընկերությունների հետ` չվերթների հաճախականությունների ավելացման վերաբերյալ», - հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ը` նշելով, որ ակնկալվում է «Ֆլայ Դուբայ» ավիաընկերության կողմից հաճախականությունը հասցնել մինչեւ ամենօրյա չվերթների իրականացում:

«Արմավիա» ընկերությունը անցած շաբաթավերջին հայտարարեց ապրիլի 1-ից թռիչքները դադարեցնելու եւ սնանկացման ընթացակարգ սկսելու որոշման մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG