Մատչելիության հղումներ

Կրեմլը չի հրապարակի Բերեզովսկու նամակը Պուտինին


Բորիս Բերեզովսկի եւ Վլադիմիր Պուտին
Բորիս Բերեզովսկի եւ Վլադիմիր Պուտին
Կրեմլը չի հրապարակի Վլադիմիր Պուտինին Բորիս Բերեզովսկու վերջին նամակը, որով, ըստ տարբեր հրապարակումների, վտարանդի օլիգարխը Ռուսաստանի նախագահից ներում էր հայցել իր բազմաթիվ սխալների համար եւ խնդրել հայրենիք վերադառնալու հնարավորություն տալ:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հաստատել է, որ նման նամակ գոյություն ունի, որը մի քանի ամիս առաջ է փոխանցվել ինչ-որ մարդու միջոցով, բայց ընդգծել է, որ անձնական նամակները հրապարակման ենթակա չեն:

Բորիս Բերեզովսկին մահացել է մարտի 23-ին Մեծ Բրիտանիայում: Մահվան պատճառները դեռ պաշտոնապես չեն հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG