Մատչելիության հղումներ

logo-print
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության դեպքի առիթով հարցաքննվել են բազմաթիվ վկաներ: Ինչպես տեղեկացնում է Ոստիկանությունը, նշանակվել է համալիր փորձաքննություն նրա հագուստի վրա հնարավոր կրակոցի հետքեր եւ քաշքշուկի հետքեր հայտնաբերելու նպատակով:

Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում ստացած հրազենային վնասվածքով, երեկ առավոտյան հայտնաբերվել է գյուղապետարանի դիմաց: Կրակողի անձը դեռ չի պարզվել, ձերբակալվածների մասին տեղեկություններ չկան:

Սպանության եւ ապօրինի զենք կրելու հատկանիշներով հարուցված քրեական գործով ընթանում է նախաքննություն, որն իրականացնում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG