Մատչելիության հղումներ

Կիպրոսի ֆինանսների նախարարը հրաժարական է ներկայացրել


Կիպրոսի ֆինանսների նախարար Միխալիս Սարիսն այսօր հրաժարական է ներկայացրել այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ երկրի դատախազությունը պաշտոնական հետաքննություն է սկսում` նպատակ ունենալով պարզել, թե ինչպես է կղզին հայտնվել սնանկացման եզրին:

Սարիսի խոսքով` իր հրաժարականի նպատակը «քննչական մարմինների հետ առավել ամբողջական համագործակցություն ապահովելն է»:

Մինչեւ ֆինանսների նախարար նշանակվելը Սարիսը ղեկավարել է ճգնաժամից ամենաշատը տուժած Laiki բանկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG