Մատչելիության հղումներ

Հայաստանի 43 պատմամշակութային վայր` Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցքում


Գեղարդավանք, Հայաստան, Կոտայքի մարզ
Գեղարդավանք, Հայաստան, Կոտայքի մարզ
ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը եւ «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիրը» (AMAP) այսօր հայտարարել են Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցք (BSSRC) ծրագրի մեկնարկը:

Ինչպես նշված Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան տարածած հաղորդագրությունում, BSSRC-ն երկամյա նախաձեռնություն է, որը կոչված է խթանելու զբոսաշրջության զարգացումը, անդրսահմանային համագործակցությունը եւ տնտեսական զարգացումը Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցքի չորս երկրների՝ Հունաստանի, Թուրքիայի, Վրաստանի եւ Հայաստանի 173 համայնքներում:

Հայաստանյան ուղին 43 վայրեր է ներառելու Երեւանում, ինչպես նաեւ Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում:

Ակնկալվում է, որ ծրագիրը կնպաստի գյուղական բնակավայրերի մեկուսացման նվազեցմանը եւ համայնքների զարգացմանը՝ զբոսաշրջային ցանցերի ստեղծման եւ տեղական (գյուղական) ծառայությունների ու ավանդական արտադրանքների խթանման միջոցով, ասված է հաղորդագրությունում:

Հայաստանում ծրագիրը ֆինանսավորում են Եվրամիության Սեւծովյան համագործակցության ծրագիրը, USAID-ն իր «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի միջոցով եւ AMAP-ը՝ որպես ծրագրի գլխավոր իրականացնող:

Ասուլիսին ելույթներ են ունեցել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը, Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի հայաստանյան մասնաճյուղի («ICOMOS-Հայաստան») նախագահ, «Էրեբունի» թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG