Մատչելիության հղումներ

Մոսկվայի դատարանը որոշել է երկարաձգել ռուսաստանյան ընդդիմության առաջնորդներից Սերգեյ Ուդալցովի տնային կալանքը մինչեւ օգոստոսի 6-ը:

Դատարանը հայտարարել է, որ հավելյալ ժամանակ է հարկավոր անցյալ տարի Բոլոտնայա հրապարակում կայացած հակակառավարական ցույցերի ուսումնասիրության համար:

Ուդալցովը, ինչպես նաեւ ընդդիմադիր ակտիվիստներ Կոնստանտին Լեբեդեւն ու Լեոնիդ Ռազվոզժաեւը տվյալ գործով անցնում են որպես մեղադրյալներ, սակայն հերքում են մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG