Մատչելիության հղումներ

Մարտը` ամենաարյունալի ամիս սիրիական հակամարտության ընթացքում


Սիրիա - Օդուժի կողմից Հալեպի արվարձաններից մեկի ռմբակոծությունից հետո մարդիկ փլատակներում փնտրում են զոհվածների դիերը, 30-ը մարտի, 2013թ.

Սիրիա - Օդուժի կողմից Հալեպի արվարձաններից մեկի ռմբակոծությունից հետո մարդիկ փլատակներում փնտրում են զոհվածների դիերը, 30-ը մարտի, 2013թ.

Սիրիայում բախումների հետեւանքով այս տարվա մարտին զոհվել է ավելի քան 6 հազար մարդ: Այս մասին հաղորդում է «Մարդու իրավունքների սիրական դիտարան» իրավապաշտպան կազմակերպությունը:

Զոհվածներից 291-ը կանայք են, 298-ը` երեխաներ, մոտ 1500-ական` ապստամբ զինյալներ եւ կառավարական ուժերի զինծառայողներ:

Մեկ այլ կազմակերպության տվյալներով, անցած ամիս Սիրիայում զոհվածների հաստատված թիվը ավելի մեծ է` շուրջ 6250:

Ըստ այդմ, մարտը արդեն որակվել է որպես ամենաարյունալի ամիսը ավելի քան երկու տարի շարունակվող սիրիական հակամարտության ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG