Մատչելիության հղումներ

Երեւանում շահագործման կհանձնվեն 5 նոր հյուրանոցային համալիրներ


Երեւանի կենտրոնը վերեւից, արխիվ

Երեւանի կենտրոնը վերեւից, արխիվ

Երեւանում այս տարվա ընթացքում շահագործման կհանձնվեն ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող 5 նոր հյուրանոցային համալիրներ:

Նոր հյուրանոցների կառուցումը, ինչպես վերջերս ասել էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զբոսաշրջության զարգացման քաղաքականության մաս է կազմում։

«Ներկայումս տարեկան Երեւան են այցելում շուրջ 850 հազար զբոսաշրջիկ եւ այս առումով մեր քաղաքականությունը հստակ է. Երեւանը հարմարավետ պետք է լինի թե մեր քաղաքացիների եւ թե մեր քաղաքի հազարավոր հյուրերի համար», – մասնավորապես ասել էր Տարոն Մարգարյանը։

Երեւանում այսօր կա 44 հյուրանոց։

Մարգարյանը նաեւ հայտնել է, որ արդեն հայտեր կան, քննարկվում են նախագծեր, որպեսզի բոլոր այն վարչական շրջաններում, որտեղ հյուրանոցներ կառուցելու հնարավորություն կա, ներգրավվեն շահագրգիռ ներդրողներ:

Ներգնա տուրիզմ կազմակերպող ընկերությունները, մինչդեռ, կարծում են, որ հյուրանոցներ պետք են, բայց ոչ այն հյուրանոցները, որոնք հիմա կառուցվոմ են:

«Ոչ հինգ աստղանի հյուրանոցներ։ Երեք աստղանի, բայց մաքուր հյուրանոցներ են պետք։ Շքեղ, այդ կարգի բաների կարիք չունենք», – նշեց հիմնականում իրանցի զբոսաշրջիկներին սպասարկող «Տաթեւ տուր» գործակալության տնօրեն Արմեն Դավուդյանը։
XS
SM
MD
LG