Մատչելիության հղումներ

Ադրբեջանի բանակում զինվոր է վիրավորվել


Ադրբեջանի զինված ուժերի` Գերանբոյի շրջանում տեղակայված զորամասում վիրավորվել է զինվոր Թողրուլ Աբդուլազադեն:

«Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ`զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել, երբ նրա ծառայակից Սամիր Ալիեւը պատահմամբ կրակել է զենքը մաքրելիս:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ փաստի կապակցությամբ քննություն է իրականացվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG