Մատչելիության հղումներ

logo-print

Միջադեպ Կապանում Հովհաննիսյանի հանդիպման ժամանակ


Այսօր միջադեպ գրանցվեց Սյունիքի մարզկենտրոն Կապանում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանդիպման ժամանակ:

Հովհաննիսյանը ելույթ էր ունենում` պահանջելով, մասնավորապես, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը, երբ ներկաներից նախ մի կին սկսեց բողոքել եւ պահանջել, որ նա չխանգարի Մեռելոցը եւ հեռանա, քանի որ «պաշտոններ է ուզում իր համար, իսկ ժողովրդի համար ոչինչ չի արել եւ չի ուզում», ապա կնոջը միացան այլ ներկաներ եւս:

«Ժառանգության» առաջնորդը եւ իր կողմնակիցները «սադրիչներ» որակեցին այդ անձանց, սակայն վերջիններս շարունակեցին խանգարել Հովհաննիսյանի ելույթը, ինչը, ի վերջո, վերաճեց հրմշտոցի նախագահի նախկին թեկնածուի կողմնակիցների եւ ընդդիմախոսների միջեւ:

Միայն այդ ժամանակ ոստիկանության աշխատակիցները սկսեցին հայտարարել, որ միջոցառման մասին տեղական իշխանությունները իրազեկված չեն, այն ապօրինի է, եւ պահանջեցին դադարեցնել հավաքը: Ներկաների մի խումբը ողջունեց այդ հայտարարությունը, վանկարկելով` «հեռացե՛ք, հեռացե՛ք»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չեկավ ժամադրության` փոխարենը այլոց ուղարկելով իր հավաքը խանգարելու համար, ապա ավարտեց ելույթը եւ հայտնեց, որ եկեղեցու այցելելուց հետո կմեկնի մարզի Գորիս քաղաք:


Հովհաննես Շողիկյան, Կապանից

Առավել մանրամասն տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG