Մատչելիության հղումներ

Անկարան արձագանքում է Ազնավուրի հայտարարությանը


Շառլ Ազնավուր, արխիվ
Շառլ Ազնավուր, արխիվ
Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի` Բեռնում արած հայտարարությունը, որ Թուրքիայի վարչապետը ատելություն է արտահայտել հայերի եւ հույների նկատմամբ, «հիմնազուրկ եւ իմաստազուրկ են», հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Լեւենթ Գումրուքչուն:

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ` շաբաթ օրը հրապարակած գրավոր հայտարարությունում Գումրուքչուն նշել է, թե Ազնավուրը հիշյալ մեկնաբանությունները արել է Շվեյցարիայում մի հեռուստահաղորդման ժամանակ, եւ որ իրենց համար անհասկանալի է` որտեղից են բխում Ազնավուրի փաստարկները:

«Մենք կտրականապես հերքում ենք այդ հիմնազուրկ եւ իմաստազուրկ պնդումը: Թուրք ժողովուրդը հայ եւ հույն ժողովուրդների հետ համակեցության երկար պատմություն ունի: Մենք միշտ ընդգծում ենք, որ սխալ է թշնամանք ստեղծելը` հիմնվելով պատմության վրա», - ասված է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակի հայտարարությունում:

«Մյուս կողմից, մենք դրական ենք համարում թուրք - հայկական հարաբերությունները կարգավորելու Ազնավուրի առաջարկը: Թեպետ մենք չենք կարող միանալ Ազնավուրի որոշ գնահատականների, պատմական միջադեպերը ավելի լավ հասկանալու եւ խաղաղ համատեղ ապագա կառուցելու ճշմարիտ եղանակը երկխոսությունն է, կարեկցանքը եւ արդարացի հիշողությունը», - հայտարարել է Գումրուքչուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG