Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան «պատերազմական վիճակում է» Հարավային Կորեայի հետ


Հյուսիսային Կորեան հայտարարել է, թե «պատերազմական վիճակում է» Հարավային Կորեայի հետ:

Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությամբ տարածված հայտարարության մեջ ասվում է, թե «յուրաքանչյուր սադրիչ քայլ կոշտ արձագանքի կարժանանա»:

Երկու երկրների միջեւ լարվածությունն աճել է անցած ամիս Հյուսիսային Կորեայում անցկացված միջուկային փորձարկումներից հետո: Մարտի սկզբից ի վեր, երբ մեկնարկել են Հարավային Կորեայի եւ Միացյալ Նահանգների համատեղ զորավարժությունները, պաշտոնական Պխենյանը սպառնում է հրթիռային հարվածներ հասնել երկու դաշնակիցներին: ԱՄՆ-ը դատապարտել է Պխենյանի ռազմական հռետորաբանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG