Մատչելիության հղումներ

Վրաստանն առաջվա պես ուզում է անդամակցել ՆԱՏՕ-ին


«Վրաստանն առաջվա պես ուզում է անդամակցել ՆԱՏՕ-ին ու մի օր անպայման կդառնա դաշինքի անդամ», - ռուսաստանյան «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում երեկ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն:

«Վրաստանն այժմ պետք է վերահաստատի իր հավատարմությունը բարեփոխումներին», - հայտարարել է Վերշբոուն` շարունակելով. - «Մենք փոփոխություններ չենք տեսնում նախկին եւ ներկա կառավարությունների դիրքորոշումներում: Նոր կառավարությունը խորհրդարանական բանաձեւ է ընդունել` միաձայն վերահաստատելով, որ Վրաստանի ապագան եվրատլանտյան ինտեգրում է»:

Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա Վերշբոուն նշել է, թե հետխորհրդային այդ երկիրն այժմ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտում «չի ցուցաբերում»: «Բայց մենք շարունակում ենք սերտ համագործակցությունը», - ընդգծել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG