Մատչելիության հղումներ

«Արմավիա»-ն որոշում է ընդունել ապրիլի 1-ից թռիչքները դադարեցնելու եւ սնանկացման ընթացակարգ սկսելու մասին: Այդ մասին ասված է ավիաընկերության այսօր տարածած հաղորդագրությունում:

«Ավիացիան բնագավառ է, որտեղ չի կարելի կանգ առնել ձեռք բերվածի վրա: Երեք տարվա ընթացքում «Արմավիա» ավիաընկերության սեփականատերը այլ բիզնեսներից միջոցներ էր ներդնում «Արմավիա»-ի զարգացումը պահպանելու համար: Սակայն այսօրվա դրությամբ իրավիճակն այնպիսին է, որ շարունակել նման ձեւով այլեւս հնարավոր չէ, այդ իսկ պատճառով որոշում է ընդունվել դադարեցնել թռիչքները եւ սկսել սնանկացման ընթացակարգ», - տեղեկացնում է «Արմավիա»-ն:

Արմավիայի» ֆինանսական դժվարությունների մասին: Ըստ էության, շարունակական բնույթ էր ստացել ավիաընկերության ֆինանսական վեճերը «Զվարթնոց» օդանավակայանի հետ: Անցած տարի մարտին արգելվեց «Արմավիայի» ինքնաթիռների մուտքը Ռուսաստանի օդային տարածք ըստ «Ռոսնավիգացիայի»՝ կուտակված պարտքերի պատճառով: Եվ վերջապես, անցած ամիս էլ հայտնի դարձավ, որ ռուսաստանյան ՎՏԲ բանկը «Արմավիայի» ու Միխայիլ Բաղդասարովին պատկանող մեկ այլ ընկերության` «Միկա լիմիթեդի», դեմ դատական հայց է ներկայացրել` պահանջելով մարել 22 միլիոն դոլարի վարկը:

Մոտ տաս տարի «Արմավիան» մենաշնորհին մոտ կարգավաիճակ ուներ Հայաստանում: 2003թ. մարտի 14-ին Հայաստանի կառավարության եւ «Արմավիայի» միջեւ 10 տարի ժամկետով պայմանագիր ստորագրվեց, ըստ որի որոշ ուղղություններով ավիափոխադրումներ իրականացնելու բացառիկ իրավունք տրվեց ավիաընկերությանը: Պայմանագրի գործողության ժամկետն ավարտվում է մոտ մեկ ամսից` ապրիլի 22-ին:

Տնտեսագետ, «Օրակարգ» պարբերականի մեկնաբան Արմենակ Չատինյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ «Արմավիան» որոշեց հայտարարել իր սնանկացման մասին մենաշնորհային վիճակի ավարտի նախօրեին:

«Իսկ ընկերության սնանկացումը պարզապես ձեռնտու է ընկերության հիմնադրին, որովհետեւ ընկերությունը լուրջ պարտքեր ունի կուտակած, իսկ թե որքան, ինչ ակտիվներ ունի ընկերությունը՝ դեռ պարզ չէ», – նշեց տնտեսագետը։

Թե ինչու լինելու «Արմավիայից» հետո, նույնպես պարզ չէ: Արդյոք Հայաստանի իշխանությունները հակվա՞ծ են, որ ինչպես «Արմավիայի» պարագայում, երեւան կգա մի որեւէ ավիաընկերություն, որին որոշ ուղղություններով ավիափոխադրումներ իրականացնելու բացառիկ իրավունք կտրվի, այսինքն ի հայտ կգա նոր մոնոպոլիստ կամ դրան մոտ մի վիճակ, թե՞ շուկան կբացվի:

Երեկ լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանն ասաց, թե քաղաքական մոտեցում է պետք:

«Մենք կարող ենք ունենալ ե՛ւ պետական ավիաընկերություն, ե՛ւ մասնավոր ավիաընկերություն, ե՛ւ բաց երկնքի քաղաքականություն։ Բոլորը ունեն միանշանակ իրենց ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմերը։ Որպեսզի դա մենք ճիշտ դնենք նժարի վրա եւ կշռենք, Կառավարությունը ընդհանուր պետք է մոտեցում դրսեւորի», – նշեց նա։
XS
SM
MD
LG