Մատչելիության հղումներ

logo-print
Ֆրանսիական «Կարֆուր» խանութների ցանցի հետ բանակցությունները, ինչպես այսօր հայտարարեց Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը, շարունակվում են:

«Առաջին տարբերակը «Կարֆուր»-ի` գալու Հայաստան վարձակալության հիմունքներով, միգուցե եւ չհաջողվեց, բայց չի նշանակում, որ պրոցեսը կանգնած է: Ես հույս ունեմ, որ տարվա վերջում արդեն ինչ-որ կոնկրետ արդյունքներ կտեսնենք», - լրագրողների հետ հանդիպմանը ուրբաթ օրը հայտարարեց Հայաստանի Էկոնոմիկային նախարարության Գործարար միջավայրի բարելավման վարչության պետ Կարեն Վարդանյանը:

Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը (ՀՀԿ) վստահեցրեց, թե «Կարֆուր»-ին չեն խանգարում ո’չ տեղական տնտեսվարողները, ո’չ Հայաստանի օրենքները:

Միաժամանակ, «Ժամանակ» թերթի տեղեկություններով, իշխանությունները որոշել են բանակցել հայաստանցի գործարար Սամվել Ալեքսանյանի հետ «Երեւան սիթի» խանութների ցանցը «Կարֆուր»-ին վաճառելու հարցի շուրջ:

Հիշեցնենք, «Կարֆուր»-ի պաստառները անցյալ տարի հայտնվեցին «Դալմա գարդեն մոլ»-ում, այսինքն` կար համապատասխան տարածք, որտեղ պիտի բացվեր ֆրանսիական ընկերության հիպերմարկետը:

Դա, սակայն, տեղի չունեցավ, իսկ լրատվամիջոցները շտապեցին հաղորդել, թե հայաստանյան որոշ օլիգարխներ փորձում են խոչընդոտել ֆրանսիական ընկերության մուտքը Հայաստան:

«Սա հերթական անգամ ցույց է տալիս շատ պարզ բան, որ օլիգարխիկ-մոնոպոլիզացված տնտեսությունը շատ վախկոտ է», - ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: - «Ինքը վախենում է ցանկացած արտաքին մրցակցությունից»:
XS
SM
MD
LG