Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կիպրոսից հրավիրում են ռուսներին եւ բրիտանացիներին


Կիպրոս - Հերթ «Լաիկի» բանկի Նիկոսիայի մասնաճյուղերից մեկի դիմաց, 28-ը մարտի, 2013թ.

Կիպրոս - Հերթ «Լաիկի» բանկի Նիկոսիայի մասնաճյուղերից մեկի դիմաց, 28-ը մարտի, 2013թ.

Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության ֆինանսների նախագահ Էրսին Թաթարը Կիպրոսում ապրող եւ այդ երկրում տնտեսական ճգնաժամից տուժող ռուսաստանցիներին ու բրիտանացիներին կոչ է արել տեղափոխվել կղզու հյուսիսային հատված:

«Հունական Կիպրոսի վարչակազմն է, որ սնանկացավ: Թուրքական հայրենիքի աջակցության շնորհիվ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը կայունության գործոն է դարձել Միջերկրականում», - հայտարարել է Թաթարը «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Նա ասել է, թե հանգիստ երկիր փնտրող ռուսաստանցիները եւ բրիտանացիները կարող են ընտրել կղզու հյուսիսը, որտեղ կարող են սեփականություն ձեռք բերել եւ բանկային հաշիվներ բացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG