Մատչելիության հղումներ

«Արմավիա»-ն սնանկության գործընթաց է սկսում


«Արմավիա»-ի օդանավը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում

«Արմավիա»-ի օդանավը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում

«Արմավիա»-ն որոշում է ընդունել ապրիլի 1-ից թռիչքները դադարեցնելու եւ սնանկացման ընթացակարգ սկսելու մասին: Այդ մասին ասված է ավիաընկերության այսօր տարածած հաղորդագրությունում:

«Ավիացիան բնագավառ է, որտեղ չի կարելի կանգ առնել ձեռք բերվածի վրա: Երեք տարվա ընթացքում «Արմավիա» ավիաընկերության սեփականատերը այլ բիզնեսներից միջոցներ էր ներդնում «Արմավիա»-ի զարգացումը պահպանելու համար: Սակայն այսօրվա դրությամբ իրավիճակն այնպիսին է, որ շարունակել նման ձեւով այլեւս հնարավոր չէ, այդ իսկ պատճառով որոշում է ընդունվել դադարեցնել թռիչքները եւ սկսել սնանկացման ընթացակարգ», - տեղեկացնում է «Արմավիա»-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG