Մատչելիության հղումներ

logo-print
Հինգշաբթի օրը Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը անորոշ ժամանակով հետաձգել է Վան - Երեւան - Վան ուղիղ չվերթերի իրականացումը: Այդ մասին հաղորդում է «Նարեկավանք Տուր» ընկերությունը:

Այս չվերթը նախատեսվում էր իրականացնել այս տարվա ապրիլի 3-ից` հայաստանյան «Նարեկավանք Տուր» ընկերության, թուրքական «Բորաջեթ» ավիաընկերության եւ Վանի «Այանիս» տուրիստական գործակալության կողմից:

«Չվերթի գլխավոր նպատակն էր զարգացնել տուրիզմը եւ ժողովուրդների միջեւ մշակութային կապերը տարածաշրջանում, ինչպես նաեւ նպաստել տնտեսական եւ գործարար համագործակցությունը», - իր հաղորդագրությունում նշում է «Նարեկավանք Տուր»-ը` ընդգծելով, որ «կազմակերպիչները միանգամայն քաղաքականությունից հեռու մնալու մոտեցումով էին առաջնորդվում»:

«Ափսոսանքով հայտնում ենք, որ նույնը չկարողացան անել թուրքական իշխանությունները, որոնք ի վերջո թույլ տվեցին, որ քաղաքականությունը բացասական կերպով միջամտի այս խոստումնալից նախագծին: Մենք դեռ հույս ունենք, որ Թուրքիայի իշխանությունները ողջամտություն կցուցաբերեն եւ կվերանայեն իրենց որոշումը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG