Մատչելիության հղումներ

Կարմիր Խաչի ներկայացուցիչները Ղարաբաղում այցելել են ադրբեջանցի գերուն


Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության (ԿԽՄԿ) ներկայացուցիչները մարտի 27-ին Լեռնային Ղարաբաղում այցելել են ադրբեջանցի ռազմագերի Ֆիրուզ Ֆարաջեւին:

Ինչպես 1news.az ինտերնետային պարբերականին փոխանցել են Ադրբեջանում ԿԽՄԿ-ի ներկայացուցչությունից, Ֆարաջեւին տեղեկատվություն է փոխանցվել նրա ընտանիքից, գերին, իր հերթին, տեղեկատվություն է փոխանցել իր հարազատներին:

Զինվոր Ֆիրուզ Ֆարաջեւը գերեվարվել է անցած տարվա հուլիսին` հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծի հյուսիսային հատվածում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG