Մատչելիության հղումներ

Մահացած Բերեզովսկու պարանոցին «հանգույց է եղել»


Մեծ Բրիտանիա - Ոստիկանները Բորիս Բերեզովսկու տան մոտ, Բերքշիր, 25-ը մարտի, 2013թ.

Մեծ Բրիտանիա - Ոստիկանները Բորիս Բերեզովսկու տան մոտ, Բերքշիր, 25-ը մարտի, 2013թ.

Բրիտանական ոստիկանությունը ռուսաստանցի վտարանդի օլիգարխ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարչակարգի ընդդիմախոս Բորիս Բերեզովսկու մահվան հանգամանքներն ուսումնասիրող մարմնին հայտնել է, որ Բերեզովսկու դիակը հայտնաբերվել է նրա բնակարանի լոգարանում, եւ որ նրա պարանոցին հանգույց է եղել: Նույն նյութից մի կտոր էլ եղել է լոգարանի վարագույրի ամրակին, հայտնել են իրավապահները:

Ըստ ոստիկանների, թեեւ դիակի վրա բռնության հետքեր չկան, այդուամենայնիվ, այլ անձի միջամտությունը ամբողջությամբ չի հերքվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG