Մատչելիության հղումներ

Դամասկոսի համալսարանական ավանի գնդակոծումից 15 ուսանող է զոհվել


Սիրիա - Դամասկոսի համալսարանական ավանի ճաշարանը գնդակոծությունից հետո, 28-ը մարտի, 2013թ.
Սիրիա - Դամասկոսի համալսարանական ավանի ճաշարանը գնդակոծությունից հետո, 28-ը մարտի, 2013թ.
Սիրիական պետական զանգվածային լրատվամիջոցները հաղորդում են, որ ականանետներից կրակ է արձակվել Դամասկոսի համալսարանական ավանի վրա, ինչի հետեւանքով զոհվել է 15 ուսանող:

SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ` եւս 7 ուսանող վիրավորվել է:

Ըստ լրատվամիջոցների` նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ կռվող սիրիացի ապստամբները վերջին շրջանում երկրի մայրաքաղաքը գնդակոծելու համար սկսել են հաճախ օգտագործել ականանետներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG