Մատչելիության հղումներ

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) գործադիր կոմիտեն կքննարկի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականի դիմումը:

Երեկ ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը հաղորդել էր, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչը Հայաստան - Չեխիա հանդիպումից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի անունով, որը, սակայն, Հայրապետյանը չի ընդունել:

Այսօր սպասվում է նաեւ Ռուբեն Հայրապետյանի ասուլիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG