Մատչելիության հղումներ

ԱԺ նկուղում հրդեհի պատճառը սիգարետի ծխացող մնացորդն էր


Ազգային ժողովի շենքը

Ազգային ժողովի շենքը

Երեկ երեկոյան` ժամը 20:51, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոն (ՃԿԿ) Ազգային ժողովի հերթապահից տեղեկություն էր ստացվել, որ խորհրդարանի կենտրոնական մասնաշենքի նկուղից ծուխ է նկատվում:

Երկու րոպե անց դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, ավտոսանդուղքը եւ ՃԿԿ-ի արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Հրդեհը մարվել է ժամը 21:05, այրվել են ստվարաթղթի եւ փայտի մնացորդներ` մոտ 1 քառակուսի մետր մակերեսով:

Արտակարգ իրավիճակների նախարարության Հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության եւ Հայաստանի պետական պահպանության ծառայության հետ համատեղ անցկացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ երեկ ժամը 19.40-ի սահմաններում խորհրդարանի աշխատակազմի աշխատակից (բանվոր) 59-ամյա Աշոտ Ղազանչյանը, որը պատասխանատու էր տվյալ տարածքի պահպանության համար, գնացել է շենքի նկուղ, ստուգել արդյոք ամեն ինչ կարգին է, լույսն անջատել, այնուհետեւ` սիգարետի ծխացող մնացորդը նետել գետնին` նկուղի կողմը, դուռը կողպել եւ հեռացել։ Ծխախոտի մնացորդն ընկել է գետնին կուտակված թղթի մնացորդների վրա ու ծխացել։ Դրա հետեւանքով նկուղում առաջացել է ծխապատ գոտի։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը փոխանցում է նաեւ, որ նյութական վնաս չի պատճառվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG