Մատչելիության հղումներ

Միջազգային մարմնամարզության փառքի սրահը կմեծարի Ալբերտ Ազարյանին


Ալբերտ Ազարյան

Ալբերտ Ազարյան

Օկլահոմայում գտնվող Միջազգային մարմնամարզության փառքի սրահը այս տարվա մայիսի 8-ին մեծարելու է հայաստանցի լեգենդար մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանին:

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը միջազգային այդ մարզական կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ Միջազգային մարմնամարզության փառքի սրահի ամենամյա, թվով 17-րդ արարողության ժամանակ պարգեւատրվելու են չորս մարմնամարզիկներ՝ Ալբերտ Ազարյանը` Հայաստանից, Լյուբով Բուրդան` Ռուսաստանից, Ջինա Գոգեանը` Ռումինիայից եւ Յուրի Կորոլյովը` Ռուսաստանից:

Ազարյանը եւ Գոգեանը Փառքի սրահի նոր անդամներ կդառնան, մյուս երկու մարզիկները նման պատվի արդեն արժանացել էին, բայց չէին կարողացել մասնակցել հանդիսավոր արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG