Մատչելիության հղումներ

20.5 միլիոն դրամ Հայրիկյանին` արտերկրում բուժվելու համար


Նախագահ Սերժ Սարգսյանը հիվանդանոցում այցելում է Պարույր Հայրիկյանին, Երեւան, 1-ը փետրվարի, 2013թ.

Նախագահ Սերժ Սարգսյանը հիվանդանոցում այցելում է Պարույր Հայրիկյանին, Երեւան, 1-ը փետրվարի, 2013թ.

Կառավարությունը այսօրվա նիստում որոշեց իր պահուստային ֆոնդից 20.5 միլիոն դրամ (մոտ 50 հազար դոլար) հատկացնել «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանին` արտերկրում բուժվելու նպատակով:

Հայրիկյանի դեմ զինված հարձակում էր կատարվել այս տարվա հունվարի 31-ի ուշ երեկոյան, ինչից հետո նա ավելի քան 10 օր անցկացրեց հիվանդանոցում:

«Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդի դեմ մահափորձի գործով ներկայումս կալանավորված է երեք մարդ, այդ թվում` Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, որպես էպոսագետ հայտնի Վարդան Սեդրակյանը, ում մեղադրանք է առաջադրվել Հայրիկյանի սպանությունը պատվիրելու համար:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG