Մատչելիության հղումներ

Ո՞ւմ համար է փոխվում օրենքը


Տաքսու վարորդները դարձյալ դժգոհ են
please wait

No media source currently available

0:00 0:05:21 0:00

Տաքսու վարորդները դարձյալ դժգոհ են

Տաքսու վարորդները չեն ցանկանում դեղին պետհամարանիշները փոխարինել սպիտակով:

Նախկինում կառավարության որոշմամբ բոլոր տաքսու վարորդները սպիտակ պետհամարանիշներից անցան դեղինի՝ մտնելով օրինական դաշտ: Այսօր էլ նույն կառավարությունը նոր օրենքի նախագիծ է առաջարկում, ըստ որի դեղին պետհամարանիշ ունեցող տաքսու վարորդները հիմա էլ պետք է հետքայլ կատարեն՝ դեղինից անցնեն սպիտակ պետհամարանիշի եւ տաքսու տարբերանշանից բացի, մեքենայի դիմապակուն փակցնեն համապատասխան լիցենզիան, որն էլ ցույց կտա, որ այդ տաքսին շահագործվում է օրինական դաշտում:

Վարորդները դժգոհում են, թե պարբերաբար օրենքներ փոխելով արդյո՞ք կառավարությունն իրենց մասին է մտածում:

Անհատ տաքսու վարորդների կազմակերպած բողոքի ցույցին ներկա էր նաեւ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նա ասաց, որ ժամանակին հանդիպումներից մեկի ընթացքում տաքսու վարորդները նշել են, թե ցանկանում են իրենց մեքենաներով հարսանիքի գնալ՝ առանց դեղին պետհամարանիշի, որ նրանք ուզում են բուժզննման ու վատ տեխնիկական ստուգման համար գումար չմուծել եւ այլն: Նախարարի խոսքով՝ քննարկվել են այս բոլոր հարցերն ու ի օգուտ վարորդների օրենքը փոփոխելու կարիք կա: Դեմ առ դեմ այսօր հանդիպելով վարորդների հետ` Բեգլարյանը նախ ինքը նրանց հարցեր ուղղեց, հետո լսեց վերջիններիս մտահոգությունները:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` եթե օրենքն իսկապես ի օգուտ տաքսու վարորդների է գործելու, ինչո՞ւ նրանք չեն հավատում դրան եւ ինչո՞ւ են պարբերաբար բողոքում՝ նախարարը արձագանքեց, որ որոշ ՀԿ-ներ վարորդների հաշվին գումար են վաստակում եւ նրանց համոզում, որ օրենքը վարորդների դեմ է ուղղված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG