Մատչելիության հղումներ

Նշվում է Թատրոնի միջազգային օրը


Այսօր թատրոնի միջազգային օրն է
please wait

No media source currently available

0:00 0:02:18 0:00
Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի թատերական գործիչների միության ներկայացուցիչներն այսօր այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն` Վահրամ Փափազյանի շիրիմին, ում ծննդյան 125-ամյակն է լրանում այս տարի:

Ցավոք, բացի ՀԹԳՄ-ի սակավաթիվ պատվիրակությունից, այլ այցելուներ Պանթեոնում չկային:

«Ժամանակները, գնահատման չափանիշներն են փոխվել: Հասարակության կուռքերն են փոխվել, հասարակության նախասիրություններն են փոխվել: Դեպի վատը: Միանշանակ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

«Ասում են` հարյուր տարին մեկ են հանճարները գալիս: Գուցեեւ եկել են, բայց նրանց տեսնել է պետք: Լույսը ուղղել է պետք նրանց վրա: Այսօր գուցե եկել է այն քսան տարեկան Վահրամ Փափազյանը կամ Հրաճյա Ներսիսյանը: Լույս չկա վրան… Ժողովուրդը պիտի տեսնի, իսկ լուսարձակը պետության ձեռքին է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց անվանի դերասան Ազատ Գասպարյանը:

Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ ՀԹԳՄ-ն ավանդաբար անցկացնում է «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, որի շրջանակում 11 անվանակարգերում մրցանակներ են հանձնվում: Այս տարի այն նվիրված է Վահրամ Փափազյանի 125-ամյակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG