Մատչելիության հղումներ

Լարվում են Հյուսիսային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի փոխհարաբերությունները


Հյուսիսային Կորեան (ԿԺԴՀ) Հարավային Կորեայի նախագահին վիրավորական տոնով նախատել է այն բանից հետո, երբ Պարկ Ջու Հին Փհենյանին հորդորել է հրաժարվել միջուկային ծրագրից։

«Տիկին Փարկ Ջու Հի, չափավորեք ձեր լեզուն, այլապես աղետ կլինի», - արձագանքել է պաշտոնական Փհենյանը։

Բացի այդ, կոմունիստական Կորեան անջատել է Հարավային Կորեայի հետ թեժ գիծը, որն արտակարգ իրավիճակներում երկու երկրների զինվորականների միջեւ հեռախոսային կապ է ապահովում։

Փհենյանը հայտարարել է, թե ցանկացած պահի կարող է պատերազմ սկսվել։ Երեկ Հյուսիսային Կորեան հայտարարել է, թե իր հրթիռները կարող են հասնել Միացյալ Նահանգների տարածք։ Վաշինգթոնը պատասխանել է, որ պատրաստ է ցանկացած արտակարգ զարգացման։

ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան հիմա անցկացնում են համատեղ զորավարժություններ, որոնք կավարտվեն ապրիլի վերջին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG