Մատչելիության հղումներ

Սեդա Ստեփանյանի պիեսը BBC-ի ռադիոպիեսի մրցույթի լավագույնների շարքում է


Սեդա Ստեփանյան

Սեդա Ստեփանյան

Օրերս պարզ են դարձել BBC-ի հայտարարած ռադիոպիեսի մրցույթի 2012 թվականի հաղթողները. լավագավույնների շարքում է նաեւ Սեդա Ստեփանյանը Հայաստանից:

BBC-ի ռադիո ծառայությունը «Բրիտանական խորհրդի» հետ համատեղ արդեն 23 տարի ռադիոպիեսների մրցույթ է անցկացնում, որտեղ հաղթող պիեսները բեմադրվում են BBC-ի եթերում:

Մրցույթն անցկացվում է երկու անվանակարգերով, որոնցից առաջինում ընդգրկվում են պիեսներ գրված մայրենի անգլերենով, երկրորդում` պիեսներ, որոնց հեղինակները խոսում են այլ լեզուներով: Այս անվանակարգում է ընդգրկվել նաեւ Սեդա Ստեփանյանի «Արեւը շարունակում էր լկտիաբար շողալ» պիեսը, որը ճանաչվել է Եվրոպայի տարածաշրջանային հաղթողը:

2012-ի գլխավոր երկու մրցանակներին են արժանացել Անգելա Էմվուրոնը Ուգանդայից եւ Ջանետ Մորիսոնը Ջամայկայից: Նրանց պիեսները այս տարի BBC-ին կվերածի ռադիոպիեսների, իսկ հաղթողներից յուրաքանչյուրը կստանա դրամական պարգեւ ու կմեկնի Մեծ Բրիտանիա` տեսնելու, թե ինչպես են բեմադրվում պիեսները:

Գրականությունը Սեդա Ստեփանյանի հոբբին է, նախկինում գրել է պատմվածքներ, որոնք չեն տպագրվել, իսկ «Արեւը շարունակում էր լկտիաբար շողալ» պիեսը գրել է հատուկ BBC-ի մրցույթի համար:

«Արեւը շարունակում էր լկտիաբար շողալ» պիեսը, հեղինակի խոսքով, սիրո մասին է. հիմնական գործողությունները տեղի են ունենում պատերազմական գոտում, ենթադրաբար Լեռնային Ղարաբաղում: Գլխավոր 20-ամյա հերոսուհին մեկնում է պատերազմի դաշտ փնտրելու իր ընկերոջը:
XS
SM
MD
LG