Մատչելիության հղումներ

logo-print
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում մարդկային եւ կենդանիների կերպարներով 62 երկաթե քանդակ եւ նույն թեմայով 4 գեղանկար կարելի է գտնել. հեղինակը հայտնի նկարիչ Հակոբ Հակոբյանն է:

«Ցուցադրությունն առաջին անգամ երեւան է հանում քանդակի` որպես առանձին գեղարվեստական ուղղության զարգացումը Հակոբ Հակոբյանի արվեստում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հանրային կապերի եւ մարքեթինգի համակարգող Լիլիթ Սոխակյանը:

Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի կարծիքով` սա Հակոբ Հակոբյանի նկարչության շարունակությունն է` քանդակի տեսքով, քանի որ նկարներն ու քանդակները մտածողությամբ գրեթե շատ չեն տարբերվում:

«Չեմ կարծում, թե որեւէ մեկը նայի այս քանդակներին ու չճանաչի Հակոբ Հակոբյանին, եթե նույնիսկ տեղյակ չլինի, որ նկարիչը նաեւ քանդակներ է անում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Նիկոլ Աղաբաբյանը:

Գեղանկարչի խոսքով` Հակոբ Հակոբյանի մոտեցումը ոչ ակադեմիական է, այլ փիլիսոփայություն է եւ մտածողություն: Գեղանկարչի կարծիքով` Հակոբ Հակոբյանը կարող էր մի գիրք գրել յուրաքանչյուր նկարի համար:

«Ամեն դետալ, նույնիսկ մետաղի գույնը մտածված է», - նշեց նկարիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG