Մատչելիության հղումներ

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը մարտի 25-26-ը աշխատանքային այց է կատարել Բրյուսել, որտեղ հանդիպել է Եվրահանձնաժողովի Բարձրագույն կրթության եւ արտաքին գործերի տնօրինության ղեկավար Ջորդի Քուրել Գոտորի հետ:

Կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, Հայաստանում տեղակայված Բոլոնիայի քարտուղարության աշխատանքները, Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների ընթացքը, Արեւելյան գործընկերության շրջանակում կրթական շփումների աճող ինտենսիվությունը, ինչպես նաեւ 2015 թվականին Երեւանում կայանալիք Բոլոնիայի գործընթացի նախարարական գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքները:

Կողմերը շեշտել են, որ Եվրահանձնաժողովն իր շարունակական աջակցությունն է բերում Հայաստանի կրթական համակարգին, այդ թվում` ֆինանսական եւ քաղաքական:

Ջորդի Քուրել Գոտորը ընդունել է Հայաստան այցելելու` Արմեն Աշոտյանի հրավերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG