Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի այսօրվա հրամաններով դատախազության համակարգում կատարվել են մի քանի նոր նշանակումներ։

Գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Արմավիրի մարզի դատախազ է նշանակվել Արդարադատության առաջին դասի խորհրդական Սամվել Սինանյանը՝ ազատվելով Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի պաշտոնից։

Վերջինիս փոխարեն նշված վարչական շրջանի դատախազ է նշանակվել Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հովսեփ Սարգսյանը՝ ազատվելով գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից։ Իսկ վարչության պետի տեղակալ է նշանակվել Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արտակ Հարությունյանը՝ ազատվելով Երեւան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնից։

Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների դատախազ է նշանակվել Արդարադատության առաջին դասի խորհրդական Հարություն Սարգսյանը՝ ազատվելով գլխավոր դատախազության սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնից։ Իսկ նշված վարչական շրջանների նախկին դատախազ, Արդարադատության առաջին դասի խորհրդական Վարդան Բարսեղյանը նշանակվել է Երեւան քաղաքի դատախազի տեղակալ։

Դատախազության համակարգում մի շարք փոխատեղումներ էլ կատարվել էին մոտ մեկ շաբաթ առաջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG