Մատչելիության հղումներ

Շփման գծում ադրբեջանցի զինվոր է վիրավորվել


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորները դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորները դիրքերում, արխիվ
Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում երեկ գնդակային վիրավորում է ստացել Ադրբեջանի բանակի 19-ամյա զինվոր Ֆարիզ Աբդուլաեւը։

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել շփման գծի Գեդաբեկի ուղղությունում, Աբդուլաեւը տեղափոխվել է հիվանդանոց։

Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ զինծառայողը վիրավորվել է հայկական զինուժի կողմից հրադադարի խախտման հետեւանքով։

Նախօրեին APA-ն հաղորդել էր շփման գծում ադրբեջանցի զինծառայող Մեհման Սադիգովի զոհվելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG