Մատչելիության հղումներ

Հայաստան - Չեխիա՝ 0:3


Հայաստանը անցկացրած չորս հանդիպումներից հետո ընտրական B խմբի մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում է։

Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական B խմբի մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականը քիչ առաջ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում 0:3 հաշվով պարտություն կրեց Չեխիայի հավաքականից։

Բոլոր երեք գնդակները չեխ ֆուտբոլիստները խփեցին երկրորդ խաղակեսում. 47-րդ եւ 81-րդ րոպեներին գոլի հեղինակ դարձավ Մատեյ Վիդրան, հանդիպման հիմնական ժամանակին մրցավարի ավելացրած 4 րոպեներին եւս մեկ գնդակ խփեց Դանիել Կոլյարը։

Մարզադաշտում խաղը դիտում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների ընկերակցությամբ։

Հայաստանի թիմը անցկացրած չորս հանդիպումներից միայն մեկում է հաղթել, մյուս երեքում պարտություն է կրել եւ երեք միավորով նախավերջին տեղում է։

Մրցաշարի հաջորդ հանդիպումը հայաստանցի ֆուտբոլիստները կանցկացնեն հունիսի 7-ին՝ Երեւանում ընդունելով Մալթայի թիմին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG