Մատչելիության հղումներ

logo-print

ԶՈւ 3 սպա բերման է ենթարկվել կաշառք տալու եւ ստանալու պահին


Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, երեկ ժամը 17-ի սահմաններում կաշառք տալու եւ ստանալու պահին Երեւանի Մաշտոցի պողոտայից ռազմական ոստիկանության օպերատիվ հետախուզական բաժին բերման են ենթարկվել Զինված ուժերի զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ս.Մ.-ն եւ տարբեր զորամասերում ծառայող դասակի հրամանատարներ՝ ավագ լեյտենանտ Ա.Ա.-ն եւ կապիտան Ա.Մ.-ն:

Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ նյութերի նախապատրաստման ընթացքում Ս.Մ.-ն բացատրություն է տվել, որ իր ընկերոջ՝ Ա.Մ.-ի միջնորդությամբ Ա.Ա.-ից վերցրել է խոշոր չափի գումար, որպեսզի վերջինս իր ծառայության վայրից չտեղափոխվի սահմանամերձ զորամաս:

Ս.Մ.-ն խոստովանական ցուցմունք է տվել եւ հայտնել նաեւ, որ 2012 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին տարբեր զինծառայողներից վերցրել է խոշոր չափերի գումարներ, որպեսզի միջնորդի նրանց տարբեր պաշտոնների նշանակմանը: Վերոնշյալը հիմնավորվել է Ա.Մ.-ի եւ Ա.Ա.-ի կողմից տրված հաղորդումներով:

Նախապատրաստված նյութերով պաշտպանության նախարարության քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի («Խարդախություն») 2-րդ մասի հատկանիշներով: Փոխգնդապետ Ս.Մ.-ն ձերբակալվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG