Մատչելիության հղումներ

Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի հրավերով Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 26-28-ը պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան:

Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղարի հաղորդագրության համաձայն՝ Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի, Լեհաստանի Սենատի նախագահ Բոգդան Բորուսեւիչի, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի, Հայ - լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Տոմաշ Տոմչիկեւիչի, Լեհաստանի արտգործնախարարի տեղակալի, Հայաստան - Լեհաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների` խմբի ղեկավար, ծագումով հայ Լուկաշ Աբգարովիչի հետ:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը եւ ընդլայնմանը, տնտեսական համագործակցության հեռանկարներին, անվտանգության ոլորտում հայ - լեհական համագործակցության ներկա վիճակին ու հետագա խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG