Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանը պատասխանեց Սարգսյանին


Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում, մարտ, 2013թ.

Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում, մարտ, 2013թ.

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա նամակին, պատասխանը արդեն ուղարկվել է նախագահական։ Այդ մասին այսօր Ազատության հրապարակում հրավիրված բացօթյա ասուլիսի ժամանակ հայտնեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։

Նամակում, որի տեքստը ասուլիսում ընթերցեց «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, Հովհաննիսյանը դրական է գնահատում երկրի նախագահի գրավոր արձագանքը իր առաջարկներին եւ պատրաստակամություն է հայտնում քննարկումների նպատակով նրան հանդիպել Ազատության հրապարակում։ Իսկ եթե Սերժ Սարգսյանը, այդուհանդերձ, չի ցանկանում գալ հրապարակ, այդ դեպքում «Ժառանգության» առաջնորդը նրան կոչ է անում գրավոր ներկայացնել, թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել իր առաջարկների կապակցությամբ։


Իրինա Հովհաննիսյան

Մանրամասները տե՛ս այստեղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG