Մատչելիության հղումներ

ԱԺ տարածք ներխուժած երիտասարդը կալանավորվել է


Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործով Մասիս քաղաքի բնակիչ Վրեժ Գալստյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Համաձայն ՀՔԾ-ի պաշտոնական կայքի` Գալստյանը մարտի 22-ին` ժամը 14:50-ի սահմաններում, խախտելով պետական պահպանության կանոնակարգով սահմանված անցագրային ռեժիմը, ապօրինի մուտք է գործել հատուկ պահպանվող օբյեկտ հանդիսացող Ազգային ժողովի ցանկապատ տարածք, չի ենթարկվել ապօրինի տեղաշարժը դադարեցնելու վերաբերյալ պետական պահպանության ծառայության ծառայողների օրինական պահանջներին:

Նախաքննության տվյալներով՝ Վրեժ Գալստյանը ձեռքին եղած դանակով կյանքի եւ առողջությանհամար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ է տվել իրենց ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչներին: Ապօրինի տեղաշարժը կանխելու եւ վնասազերծելու նպատակով ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատակից Ս-ն իրեն ամրակցված «ՊՄ» տեսակի ատրճանակից կրակոց է արձակել Վրեժ Գալստյանի գոտկատեղից ներքեւ՝ ձախ ազդրի վերին երրորդականի շրջանում` պատճառելով միջանցիկ հրազենային մարմնական վնասվածք», - փոխանցում է ՀՔԾ-ի կայքը:

Այսօր Վրեժ Գալստյանի նկատմամբ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ որպես խափանմանմիջոց կիրառվել է կալանավորում: Նա տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG