Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այցելել է Ախալքալաք


Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Ախալքալաքում Սաակաշվիլին ասել է, թե էթնիկ հայերի ինտեգրումը Վրաստանին պետք է իրականացվի վրացերեն լեզվի միջոցով, այլ ոչ թե վտանգավոր նախաձեռնություններով:

«Գրուզիա օնլայն» կայքի փոխանցմամբ` Սաակաշվիլին, Ախալքալաքում մասնակցելով թիվ 3 դպրոցի բացմանը, ասել է. - «Մենք Ախալքալաքում նորագույն դպրոց ենք բացել: Հիմա մենք այնպես ենք անում, որ հայկական ընտանիքներում ապրում են վրացերեն լեզվի դասատուներ, որոնք այստեղ ապահովում են վրացերենի հաստատումը` որպես պետական լեզվի»:

Նորաբաց դպրոցի մասին նա ասել է, որ այստեղ սովորելու են վրացի եւ հայ երեխաները` նշելով, որ իր համար նրանք երկուսն էլ վրացիներ են:

Հիշեցնեմ, որ վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ` Ախալքալաքի հայերը պահանջում են հայերենը ճանաչել որպես ռեգիոնալ լեզու:

«Լեզվի հարցում մեր պատասխանը բավականին պարզ է: Վրաստանում կարելի է հաջողությունների հասնել վրացերեն լեզվի միջոցով: Դա չի նշանակում որեւէ այլ մշակույթի նսեմացում: Այստեղ` Ախալքալաքում, հայոց լեզուն խնդիրներ ունի: Նախկին Սովետական Միության ժամանակ այստեղ ռուսաֆիկացում էր կատարվում: Դրա համար այս մարդկանց ինտեգրումը Վրաստանին պետք է իրականացնենք լեզվի միջոցով, համալսարանական կրթության միջոցով, այլ ոչ թե քաղաքական գործիչների խոսակցությունների եւ խորհրդարանում վտանգավոր ինչ-որ նախաձեռնությունների միջոցով», - Ախալքալաքում ասել է Վրաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG