Մատչելիության հղումներ

logo-print

Երիտասարդականի գետնանցումը կվերածվի առեւտրի ու զվարճանքի կենտրոնի


Այսօրվանից սկսվել է շինարարություն Աբովյան, Իսահակյան, Մոսկովյան փողոցների խաչմերուկների գետնացումներում, որը, ըստ շինարարության մասին ցուցանակի, կտեւի մինչեւ 2014-ի հոկտեմբերը` մոտ 18 ամիս: Կառուցվելու է, ըստ նույն ցուցանակի, «բազմաֆունկցիոնալ համալիր, առեւտրի եւ զվարճանքի կենտրոն»:

Շինարարության պատվիրատուն «Գրեյթ Վիկտորիա» ընկերությունն է, որի աշխատակիցը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ընկերությունը սեփականաշնորհել է անցումների մոտ 5000 քառակուսի մետր տարածքը ու պարտավորվել կատարել մոտ 3 միլիարդ դրամի ներդրում:

Ընկերության աշխատակիցը հարցազրույցից հրաժարվեց` հայտնելով, այդուհանդերձ, որոշ տեղեկություններ: Ասաց, որ անցումում կլինեն բուժկետ, զուգարաններ ու հաշմանդամների համար թեքահարթակներ: Համալիրի նախագծումն իրականացրել է բրիտանական ընկերություն, ինչի շնորհիվ, ըստ նրա, անցումը խիստ ժամանակակից առեւտրի կենտրոն է դառնալու:

Երեւանի քաղաքապետարանից չհաջողվեց պարզել, թե սեփականատերը որքան է վճարել տարածքը գնելու համար:

«Գրեյթ Վիկտորիայի» աշխատակիցը չհայտնեց, թե ով է 3 միլիարդ ներդրում կատարողը, միայն ասած, որ տեղացի մեծահարուստ չէ. - «Ռուսաստանի հայ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG