Մատչելիության հղումներ

Վրաստանից Իրաք կանոնավոր չվերթ է բացվում


Վրացական Airzena-Georgian Airways ընկերությունը սկսել է կանոնավոր չվերթներ կատարել դեպի Իրաքի Իրբիլ քաղաք:

Կիրակի օրը իրականացված առաջին թռիչքով 70 ուղեւոր Թբիլիսիից մեկնել է Իրբիլ: Թռիչքները կատարվում են Boeing-737 օդանավով, որը նախատեսված է 118 ուղեւորի համար:

Թռիչքները կատարվելու են շաբաթը երկու անգամ՝ հինգշաբթի եւ կիրակի օրերին: Մեկ ուղղությամբ թռիչքի արժեքը 250 դոլար է, երկկողմանի տոմսի արժեքը 425 դոլար է:

Airzena-Georgian Airways ընկերությունը մտադիր է առաջիկայում ընդլայնել թռիչքները դեպի Իրաք՝ ներառյալ դեպի Բաղդաղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG