Մատչելիության հղումներ

Գոմեշի մսի գործով նոր ձերբակալվածներ կան


Զինված ուժերին գոմեշի մսի մատակարարման փաստի առթիվ այսօր ձերբակալվել է N զորամիավորման պարենային ծառայության պետը (կոչումով փոխգնդապետ):

Այս մասին Գլխավոր դատախազության կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն, փոխգնդապետը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը, որը առաջացրել է ծանր հետևանքներ)։

Հիշեցնենք՝ դեռ անցած տարվա օգոստոսին այս գործով ձերբակալվել, այնուհետեւ, Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի (առանձնապես խոշոր չափերի խարդախություն) մեղադրանքով կալանավորվել էր «Ա.Օհանջանյան» ՍՊԸ տնօրենը, այնուհետեւ՝ այս տարվա փետրվարին, կալանավորվել են, համապատասխանաբար, N զորամասի հրամանատարը (կոչումով փոխգնդապետ) եւ նրա նյութատեխնիկական գծով տեղակալը (կոչումով մայոր): Միաժամանակ, նույն քրեական գործով, որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին է ընտրվել և մեղադրանք է առաջադրվել նաև նույն զորամասի պահեստարանի պետին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG