Մատչելիության հղումներ

Ուժեղ փոթորիկ Վրաստանում


Վրաստան - Փոթորկի եւ ջրհեղեղի արդյունքները Գորիում, 25-ը մարտի, 2013թ.
Վրաստան - Փոթորկի եւ ջրհեղեղի արդյունքները Գորիում, 25-ը մարտի, 2013թ.
Վրաստանում ուժեղ փոթորկի հետեւանքով կիրակի օրը առնվազն մեկ մարդ է զոհվել, տասնյակ հազարավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրամատակարարման:

Ուժեղ քամին հարյուրավոր տների տանիքներ է պոկել, էլեկտրասյուներ տապալել, ծառեր է արտամախիլ արել, իսկ Գորիում հինգհարկանի շենքի տանիքը ընկել է Ստալինի թանգարանում պահվող նրա վագոնի վրա այն պահին, երբ թանգարանում զբոսաշրջիկներ կային: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոչ ոք չի տուժել:

Ծովափնյա շրջաններում` Բաթումի, Քոբուլեթի, Ուռեկի քաղաքներում, փողոցներն ու տները ողողվել են ջրով, վնասվել են առափնյա կառույցներ, մեկ մարդ զոհվել է։

Վրաստանի վարչապետը հատուկ շտաբ է ձեւավորել աղետի հետեւանքները վերացնելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG